Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դմիտրի Մեդվեդեվն ArmPhone և Armtab ունի
21/05/2014 13:51

Դմիտրի Մեդվեդեվն ArmPhone և Armtab ունի

Ռուսական «Комсомольская правда» պարբերականի լրագրողները հյուրընկալվել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատասենյակում և ծանոթացել նրա աշխատտանքային պայմաններին:

Ինչպես հայտնի է, ՌԴ վարչապետը տեղեկատվական տեխնոլոգիաների և մասնավորապես պմարթֆոնների և պլանշետների մեծ սիրահար է: Բնական է, որ հարցազրույցի ընթացքում նաև խոսք է գնացել Մեդվեդևի կողմից օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների մասին: Այդ պահին լրագրողը հարցրել է. «Мы слышали, вам армяне подарили свой аналог айфона` մենք լսել ենք, որ հայերը Ձեզ iPhone-ի նմանակ են նվիրել», ինչին Մեդվեդևը պատասխանել է. «Да, они мне подарили армфон и армпад. Но их в этом кабинете нет` Այո, նրանք ինձ Արմֆոն և Արմփադ են նվիրել, սակայն դրանք այս աշխատասենյակում չեն»: Հավանաբար հասկացաք, որ Մեդվեդևը Արմփադ ասելով նկատի ուներ Արմթաբը:

Հնարավոր է, որ Արմֆոնը և Արմթաբը Դմիտրի Մեդվեդևին նվիրած լինի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում Արմթաբի ստեղծման և Հայաստանի կրթական համակարգում ներդրման ջատագովներից մեկն էր: Նշենք, որ սա Արմթաբի համար լրացուցիչ PR է, ինչը կարող է օգնել նախագծի իրականացման ընթացքում: