Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Play-ից կատարած գնումների համար եվրոպացիները կարող են վճարել PayPal-ի միջոցով
20/05/2014 04:07

Google Play-ից կատարած գնումների համար եվրոպացիները կարող են վճարել PayPal-ի միջոցով

Նախորդ շաբաթվա վերջում հայտնի է դարձել, որ Google Play հավելվածների առցանց խանութն այսուհետ 12 երկրներում ընդունելու է PayPal համակարգի միջոցով կատարված վճարումները:

Այսուհետ հավելվածներ, գրքեր, ֆիլմեր և երաժշտություն գնելու համար PayPal համակարգով վճարումներ կկարողանան իրականացնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ավստրան, Բելգիան, Կանադան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Հոլանդիան, Իսպանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիըանիան: Ավելացել է նաև այն երկրների քանակը, որոնք հնարավորություն ունեն վաճառելու իրենց հավելվածները Google Play-ում:

Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ նախորդ տարվա համեմատ խաղերի և հավելվածների վաճառքը Google Play առցանց խանութում 300% աճ է գրանցել: