Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԱՄՆ նախագահի ընտրությունները հնարավոր է անցկացվեն համացանցում
15/05/2014 10:55

ԱՄՆ նախագահի ընտրությունները հնարավոր է անցկացվեն համացանցում

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսվում են 2016 թվականի նոյեմբերի 8-ին, կարող են անցկացվել համացանցում: Այս առաջարկով հանդես են եկել Այովա նահանգի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի անդամները, ովքեր կարծում են, որ առցանց քվեարկությունն ավելի թափանցիկ է և հարմար՝ արտասահմանում գտնվող ընտրողների համար:

Նշենք, որ առցանց քվեարկություն առաջին անգամ ացկացվել է 2010 թվականին Կոլումբիայում, որը, սակայն, հաջողությամբ չի պսակվել: Միչիգանի դասախոսներից մեկն իր մի խումբ ուսանողների հետ կարողացել է ջարդել համակարգը:

Դեմոկրատների կարծիքվ՝ առցանց քվեարկության միջոցով կհաջողվի ավելի մեծ թվով կողմնակիցներ ներգրավել, սակայն 2010 թվականի ձախողված ընտրությունների մենեջեր Հանս ֆոն Սպակովսկին կարծում է, որ անվտանգության համակարգի խոցելիությունը կարող է փչացնել ամբողջ գործընթացը: