Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է 4.5 մետրով բարձրանալ
14/05/2014 10:10

Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է 4.5 մետրով բարձրանալ

Nasa-յի փորձագետները, 40 տարի շարունակ ուսումնասիրելով Արևմտյան Անտարկտիդան, կարողացել են պարզել, որ անտարկտիկական սառույցների հալքը կարող է հանգեցնել 4.5 մետրով Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը: Հետազոտության հեղինակները նշել են, որ սառցեբեկորների հալման գորընթացն արդեն սկսվել է և կարող է շարունակվել հարյուրամյակների ընթացքում:

Պարզվել է, որ սառույցն ավելի արագ է հալվում, քան ակնկալվում էր: Մոտակա տասնամյակների ընթացքում այն կդառնա ջրի մակարդակի բարձրացման հիմնական աղբյուրը: Արևմտյան Անտարկտիդայում սառցեբեկորների հալման գլխավոր պատճառը գլոբալ տաքացումն է և օզոնային շերտի անցքերը: Նշված գործոններն էլ իրենց հերթին նպաստել են ջերմաստիճանի բարձրացմանը:

Հետազոտության ընթացքում ինքնաթիռներից և արբանյակներից ստացված տվյալների հիման վրա գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել սառույցների հալման դինամիկան: