Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մայիսի 30-ին Երևանում կկայանա Mobile Apps EXPO 2014
12/05/2014 11:55

Մայիսի 30-ին Երևանում կկայանա Mobile Apps EXPO 2014

Մայիսի 30-ին, երևանյան ամենասիրված հանրային տարածքներից մեկում` Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 21) տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես՝ Mobile App Expo 2014-ը:

Ցուցահանդեսը կհյուրընկալի շուրջ 50 ընկերությունների, որոնք կներկայանան «խելացի հեռախոսների և սարքերի» համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով: Գրքեր հեռախոսում, ինտերակտիվ այբբենարան, նկարների ձևափոխում և կոլաժների պատրաստում մի քանի հպումով, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական և արկածային խաղեր, սրանք մի փոքր մասն են հավելվածների, որ կներկայացվեն ցուցահանդեսին:

Այցելուները տաղավարներում կարող են փորձարկել և ծանոթանալ ոչ միայն հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածների հետ, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող «տեղական արտադրության» մոբայլ ծրագրերի հետ: Այցելուների մուտքն ազատ է: Ցուցահանդեսի խաղերի գոտում նրանց սպասվում են հաճելի անակնկալներ և մրցանակներ:

Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝

– Բաց դաս առաջին դասարանի աշակերտների համար, հայկական արտադրության շարժական համակարգիչների՝ ԱրմԹաբերի օգնությամբ:

– Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար (Mobile App Acceleration Camp:MAAC). որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա:  Լավագույնները  AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում:

– Մայիսի 31ին, սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական և  Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին:

Կազմկերպությունների համար ցուցահանդեսի գրանցման  վերջնաժամկետն է մայիսի 16, 2014 թ.:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու և/կամ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ` [email protected] էլ. հասցեով, կամ զանգահարել  060 509876 հեռախոսահամարով: