Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Extra Verso Grip. iPhone-ի համար նախատեսված կպչուն պատյան
29/04/2014 18:17

Extra Verso Grip. iPhone-ի համար նախատեսված կպչուն պատյան

Առաջին հայացքից Extra Verso Grip-ը թվում է որպես հասարակ պլաստիկ շրջանակ, սակայն բավական է անցկացնել այն iPhone-ի վրա և սմարթֆոնը դնել ապակու կամ հարթ մակերևույթ ունեցող որևէ այլ օբյեկտի վրա, անմիջապես նկատելի կդառնա, թե ինչով է այն տարբերվում համանման աքսեսուարներից:

Պատյանը պատրաստված է հատուկ նյութից, որն օժտված է հարթ մակերևույթներին կպչելու հատկությամբ: Այն կարելի է ամրացնել մեքենայի դիմային ապակուն և հանգիստ աշխատել GPS հավելվածի հետ, կամ ընթրիք պատրաստելիս ամրացնել սառնարանին և համապատասխան հավելվածում կարդալ ուտեստի բաղադրատոմսը:

Պատյանը 35 ԱՄՆ դոլարով կարելի է ձեռք բերել արտադրողի պաշտոնական կայքից, բացի այդ, այն հնարավոր է նաև նախշազարդել տարբեր լուսանկարների միջոցով: Այդ ծառայությունն ընկերությունը տրամադրում է անվճար: