Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Լեոնարդո Դիկապրիոն կարող է խաղալ Սթիվ Ջոբսի դերը նույնանուն ֆիլմում
22/04/2014 15:00

Լեոնարդո Դիկապրիոն կարող է խաղալ Սթիվ Ջոբսի դերը նույնանուն ֆիլմում

Sony ընկերությունը կարծում է, որ Սթիվ Ջոբսի կյանքն ամբողջությամբ բացահյտված չէ, այդ իսկ պատճառով որոշել է սեփական տեսանկյունից ներկայացնել Apple ընկերության հիմնադրի կյանքը՝ որպես հիմք ընդունելով Ուոլտեր Այզեկսոնի գիրքը: Այսօր հայտնի է դարձել, որ Ջոբսի դերակատարի գլխավոր հավակնորդը Լեոնարդո Դիկապրիոն է:

Այս որոշումը կայացրել է բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլը, ով հայտնի է իր «Slumdog Millionaire», «Trainspotting», «Trance» և «127 hours» ֆիլմերով: Իսկ Դիկապրիոն ներգրավված է նաև Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր ֆիլմում, որի նկարահանումները սկսվելու են այս տարվա սեպտեմբերին:

Այն բանից հետո, երբ Sony Pictures-ը հրաժարվեց համագործակցել Դևիդ Ֆինչերի հետ, Բոյլն ունի ֆիլմի ռեժիսորը դառնալու բոլոր հնարավորությունները: Ներկա պահին Լեոնարդո Դիկապրիոն դեռ ոչ մի պայմանագիր չի ստորագրել Sony Pictures ընկերության հետ և այն հարցը, թե ով է խաղալու Սթիվ Ջոբսի դերը, դեռևս շարունակում է անպատասխան մնալ: