Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գարեթ Բեյլի գոլի տեխնոլոգիական բացատրությունը
18/04/2014 23:25

Գարեթ Բեյլի գոլի տեխնոլոգիական բացատրությունը

Իսպանիայի գավաթի խաղարկության եղրափակիչ Ռեալ մադրիդ – Բարսելոնա խաղի 85-րդ րոպեին Ռեալի հարձակողական կիսապաշտպան Գարեթ Բեյլի խփած ֆանտաստիկ գոլն արդեն երկրորդ օրն է, ինչ բոլոր ֆուտբոլասերների քննարկման առարկան է:

Համացանցը ողողված է վերլուծություններով և բացատրություններով, թե ինչպես հնարավոր եղավ խփել այս գոլը: Պարզ է, որ բոլորի կողմից գնահատվում է Բեյլի արագաշարժությունը:

Այսօր համացանցում հայտնվել է գոլին նախորդող մի պատկեր, որին նայելով ցանկացած գիք միանգամից կկռահի, թե ինչպես է խփվել գնդակը: ՏՏ-ից հեռու մարդկանց համար նշենք, որ Բարսելոնի պաշտպանի նման, Internet Explorer բրաուզերը զգալիորեն առաջ էր իր մրցակիցներից` այս դեպքում Chrome-ից, սակայն կարճ ժամանակահատվածում, ֆանտաստիկ արագություն շնորհից Chrome-ին հաջողվեց առաջ անցնել Internet Explorer-ից և հաղթող ճանաչվել: