Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Էլեկտրական ծխախոտը նույնքան վնասակար է, որքան և սովորականը
11/04/2014 16:01

Էլեկտրական ծխախոտը նույնքան վնասակար է, որքան և սովորականը

Էլեկտրոնային ծխախոտները, որոնք այսօր այդքան մեծ տարածում ունեն աշխարհում, համարվում են սովորական ծխախոտների ավելի անվնաս փոխարինողները: Գիտնականները, սակայն, այդ կարծիքին չեն:

Օնկոլոգների Ամերիկյան ասոցիացիայի մասնագետների տվյալներով՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրած գոլորշու ներթափանցումը օրգանիզմ կարող է հանգեցնել բրոնխիալ բջիջների մուտացիայի: Այդ նույն վտանգին են ենթարկված նաև սովորական ծխախոտներից օգտվող մարդկանց օրգանիզմի բջիջները:

Այս վարկածը հաստատելու համար գիտնականները դեռ պետք է մի շարք հետազոտություններ անցկացնեն: Սակայն արդեն իսկ ունեցած արդյունքներով հնարավոր է պնդել, որ էլեկտրական ծխախոտներն այնքան էլ անվնաս չեն, որքան ներկայացնում են արտադրողները: 

Լրացուցիչ հետազոտություններից և փորձարկումներից հետո, երբ արդեն հայտնի կլինի «էլեկտրական գոլորշու» բացասական ազդեցության մակարդակը մարդու թոքերի վրա, մասնագետները կուղարկեն ստացված արդյունքները FDA հանձնաժողովին, որը զբաղվում է ԱՄՆ-ի առողջապահության հարցերով: