Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone-ի գլխավոր դիզայները հեռանում է Apple-ից
10/04/2014 12:12

iPhone-ի գլխավոր դիզայները հեռանում է Apple-ից

Apple-ի օգտատիրական ինտերֆեյսի փոխտնորեն Գրեգ Քրիստին, ով համարվում է օրիգինալ iPhone-ի գլխավոր դիզայներներից մեկը, լքում է ընկերությունը:

Քրիստիի հեռանալուց հետո Apple-ի ծրագրերի դիզայնով կշարունակի զբաղվել ընկերության ավագ փոխտնօրեն Ջոնի Այվը, ով վերջերս կոնֆլիկտային հարաբերությունների մեջ էր գտնվում Գրեգ Քրիստիի հետ: Ենթադրվում է, որ հենց այդ անհարթություններն էլ հանդիսացել են Քրիստիի որոշման պատճառը:

Երկու փոխնախագահների միջև կոնֆլիկտն առաջացել էր iOS 7 օպերացիոն համակարգի մշակման ժամանակ: Այն բանից հետո, երբ Քրիստին մշակեց միանգամայն նոր և թափանցիկ դիզայն, Այվը ստիպեց ամբողջությամբ փոխել համակարգի ինտերֆեյսն ու ժամանակավորապես արգելեց iOS 7-ի մշակման վերաբերյալ որոշումներ կայացնել: Իսկ այժմ Քրիստիի բաժինն ամբողջությամբ անցնելու է Ջոնի Այվի ենթակայության տակ: