Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Bollywood Vision. iPad Air-ի նոր գովազդային տեսահոլովակը
10/04/2014 09:00

Bollywood Vision. iPad Air-ի նոր գովազդային տեսահոլովակը

Apple ընկերության պաշտոնական կայքում հայտնվել է ևս մի տեսահոլովակ, որն ընդգծում է iPad Air պլանշետի առավելությունները: Խորեոգրաֆիա, երաժշտություն, հարյուրավոր զգեստներ և վառ գույներով հագեցած պարային ներկայացում:

Ներկայացումը նվիրված է խորեոգրաֆ Ֆեռոզ Խանի գործունեությանը, ում համար պարը ոչ թե հատուկ ընտրված շարժումների հաջորդականություն է, այլ իրական նկար է, որի արարման համար Ֆեռոզը պատրաստ է զբաղվել պարային զգեստների և զարմանահրաշ վայրերի անդադար փնտրտուքով:

Ներկայացված գովազդային տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանված է iPad Air պլանշետի միջոցով: