Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԱՄՆ-ի կառավարությունը Google-ին մերժել է որպես ապրանքանիշ գրանցել «Glass» բառը
04/04/2014 12:55

ԱՄՆ-ի կառավարությունը Google-ին մերժել է որպես ապրանքանիշ գրանցել «Glass» բառը

Google որոնողական կայքը անցյալ տարի հայտ էր ներկայացրել՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել «Glass» բառի արտոնագիրը, սակայն ինչպես նշվել է Wall Street Journal ամսագրում, ԱՄՆ-ի կառավարությունն ու Արտոնագրային Բյուրոն մերժել են գրանցել այն որպես ապրանքանիշ: Մերժումը հիմնավովել է երկու դրդապատճառներով: Նախ, այն խառնաշփոթ կառաջացներ Google-ի և մյուս ծրագրային ապահովման ապրանքանիշների միջև, որոնք նույնպես օգտագործում են այդ բառը, օրինակ՝ SmartGlass Microsoft: Երկրորդ պատճառն այն է, որ «ապակի» բառը «զուտ նկարագրական» է: Օրենքի համաձայն նմանատիպ բառերը գրանցել որպես ապրանքանիշ արգելվում է:

Google-ը, որն արդեն որպես ապրանքանիշ է գրանցել «Google Glass» տերմինը, որոշել է բողոքարկել Արտոնագրային Բյուրոյի որոշումը: Ընկերության փաստաբանները 1,928 էջից բաղկացած նամակ են ուղարկել Բյուրո: Նամակում ներկայացված էին բազմաթիվ հոդվածներ, որտեղ քննարկվում էր կրելի սարքի բնույթը: Google-ն անդրադարձել էր նաև «զուտ նկարագրական» արտահայտությանը և հակասել դրան՝ նշելով, որ ընկերության կողմից մշակված Glass սարքը սովորական աապակու նշույլ անգամ չի պարունակում: Արտոնագրային Բյուրոն դեռ չի կայացրել իր վերջնական որոշումը: Սպասենք և տեսնենք, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները: