Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի 1-յան լավագույն կատակները տեխնոլոգիական հսկաների կողմից
03/04/2014 15:29

Ապրիլի 1-յան լավագույն կատակները տեխնոլոգիական հսկաների կողմից

Ինչպես միշտ տեխնոլոգիական հսկաներն այս տարի էլ օգտագործեցին Ծիծաղի Միջազգային Օրը լիաթոք ծիծաղելու համար: Google, Sony, Kodak և մյուս առաջատար տեխնոլոգիական ընկերությունները փորձեցին «հիմարեցնել» իրենց հաճախորդներին և պետք է նշել, որ ոմանց փորձերը բավակին հաջողված էին:

Google
Որոնողական կայքն իր հաճախորդներին էր առաջարկել՝ օգտվելով Google Maps հավելվածից, բռնել աշխարհով մեկ սփռված պոկեմոններին և դրա դիմաց ընկերությունում ստանալ աշխատանք՝ որպես պոկեմոնների մասնագետ:

Sony
Sony ընկերությունը հայտարարել էր Power Food էներգետիկ սննդի ստեղծման մասին, որը միաժամանակ էներգիայով կլիցքավորի և' օգտատերերին, և' նրանց գադջեթները:

Kodak
Նկարահանող սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը իր հաճախորդներին առաջարկել էր օգտվել Kodak Picture Kiosk Drone ծառայությունից: Առաջին իսկ կանչով հաճախորդին է մոտենում անօդաչու սարքն ու տպում նրան անհրաժեշտ լուսանկարը:

Couple
Երկրորդ կեսի հետ հաղորդակցվելու համար նախատեսված Couple բջջային հավելվածի հեղինակները «մշակել» էին նոր ֆունկցիա՝ նախատեսված միայնակ մարդկանց համար, որի միջոցով նրանք նույնպես  «կարող» էին օգտվել Couple-ի ծառայություններից և շփվել հատուկ նրանց համար ստեղծված վիրտուալ զուգընկերների հետ:

Samsung
Հարավկորեական ընկերությունը որոշեց հետևել Facebook և Google ընկերությունների օրինակին, որոնք ցանկանում են տարածել ինտերնետն ամբողջ աշխարում և «առաջարկեց լուծել» այդ խնդիրը աղավնիների միջոցով: