Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«Դեպի մթնոլորտ»
02/04/2014 16:30

«Դեպի մթնոլորտ»

Թայմլափս ոճի բազմաթիվ տեսանյութերի հեղինակ Մայքլ Շեյնբյումը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Դեպի մթնոլորտ» Կալիֆորնիա նահանգի մասին ֆիլմը:

Տեսանյութի հեղինակն իր ստեղծագործությամբ ցանկանում է կոտրել Կալիֆորնիայի մասին այն պատկերացումները, որ բացի պարզ երկնքից ու վառող արևից այնտեղ ոչինչ չկա: Շեյնբլյումը շլացուցիչ կադրեր է նկարել, որտեղ երևում են երկնքում «լողացող» ամպերը՝ լուսավորված վառ կայծակներով: Ապշեցուցիչ է նաև այն, թե ինչպես են փոխվում ամպերի գույները՝ գորշ մոխրագույնից ստանալով ալ կարմիր գույնը:

Մայքլի խոսքերով, այս վայրերի նկարահնումներն իրենից մոտ 1 տարի են խլել: Նախագծի ընթացքում արվել է 75 000 լուսանկար, որոնցից միայն 12 500-ն են օգտագործվել այս 3,5 րոպե տևողությամբ տեսանյութում:

«Դեպի մթնոլորտ» տեսանյութի նկարահանման համար Շեյնբլյումը բազմաթիվ անքուն գիշերներ է անցկացրել վայրի բնության գրկում: Սակայն ամենաբարդ գործընթացը, հեղինակի խոսքերով, նկարահանող սարքերի տեղափոխումն էր վտանգավոր և դժվար անցանելի վայրերում: