Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
WhatsApp հաղորդակցական հարթակը նոր ռեկորդ է սահմանել
02/04/2014 11:29

WhatsApp հաղորդակցական հարթակը նոր ռեկորդ է սահմանել

WhatsApp-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաճանաչված հաղորդակցական հարթակը, դրա ապացույցը 24 ժամվա ընթացքում ստացված և ուղարկված 64 միլիարդ հաղորդագրությունն է՝ ընկերության կողմից սահմանված նոր ռեկորդը:

Այս թիվը ներառում է 20 միլիարդ ուղարկված և 44 միլիարդ ստացված հաղորդագրություն: Իսկ վերջիններիս անհամապատասխանությունը կարել է բացատրել նրանով, որ ներառված են նաև խմբակային հաղորդագրությունները, ինչը ենթադրում է, որ 10 հոգուց բաղկացած խմբին 1 հաղորդագրություն ուղարկվելու դեպքում կունենանք 1 ուղարկված և 10 ստացված հաղորդագրություն:

Գրեթե մեկ տարի առաջ WhatsApp հաղորդակցական հարթակում օրեկան 27 միլիարդ հաղորդագրություն էր շրջանառվում և այն, որ հաղորդագրությունների թիվն այսօր ավելի քան կրկնապատկվել է, ընկերության աճի ապացույցն է: Ավելի վաղ WhatsApp-ը նաև հայտնել էր, որ իր ծառայություններից ամսական օգտվում է 465 միլիոն ակտիվ օգտատեր:

Նշենք, որ երեկ Viber հաղորդակցական հարթակը տեխնիկական խնդիրներ ուներ և այդ մասին նշել էր իր Twitter-ի էջում: Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են ընդամենը մի քանի ժամ առաջ, ինչը ևս հայտնի է դարձել Twitter-ում արված հայտարարությունից: Հանարավոր է, որ հենց Viber հաղորդակցական հարթակի խնդիրներն են նպաստել WhatsApp-ի ռեկաորդային քանակի հաղորդագրությունների շրջանառությանը: