Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Maps հավելվածը Pokemon-ների մասնակցությամբ
02/04/2014 04:45

Google Maps հավելվածը Pokemon-ների մասնակցությամբ

Ապրիլի 1-ի կապակցությամբ Google ընկերությունը գործարկեց պոկեմոնների մասնակցությամբ մի խաղ, որի հիմքը հանդիսացավ ընկերության համանուն քարտեզը:

Այս նոր խաղը օգտատերերին կտեղափոխի գերբնական ուժերով օժտված ճապոնական փոքրիկ հրեշներով լի մի աշխարհ: Բռնել նրանցից յուրաքանչյուրին կարելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Google Maps հավելվածի շնորհիվ: Նշենք, որ խաղը գործարկելու համար հավելվածը թարմացնելու անհրաժեշտություն չկա: Հարկավոր է պարզապես ընտրել որոնման տողը և սեղմել դրա ներքևի հատվածում հայտնված «Press Start» կոճակը: Դրանից հետո օգտատերն անմիջապես տեղափոխվում է մի տարածք, որը լի է պոկեմոններով:

Խաղի իմաստը կայանում է 150 պոկեմոն բռնելու մեջ: Վիրտուալ փնտրտուքներն սկսվում են Շվեյցարիայից, որտեղ գտնվում է պոկեմոնների լաբորատորիան: Այնուհետև օգտատերը պետք է հարևան տարածքներով շարունակի իր ճանապարհը և հավաքի նոր պոկեմոնների, որոնցից յուրաքանչյուրն ունի պատկերով և բնութագրով քարտ:

Google Maps-ի փոփոխություններն ուղեկցվում են նաև գովազդային հոլովակով, որտեղ ընկերությունը ավելացված իրականության տեխնոլոգիայի միջոցով ցուցադրում է իր նախագիծը՝ հայտարարելով, որ պոկեմոններն ապրում են մարդկանց հետ: