Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գիտնականները ստեզծել են «խելացի» բժշկական կպչուն ժապավեն
02/04/2014 10:10

Գիտնականները ստեզծել են «խելացի» բժշկական կպչուն ժապավեն

Տեխասի և Սեուլի ազգային համալսարանների փորձագետները ԱՄՆ-ի Օսթին քաղաքում համատեղ ուժերով ստեղծել են «խելացի» բժշկական կպչուն ժապավեն:

Բժշկական ժապավենը, որը նախատեսված է հիվանդների անվտանգության համար, ովքեր, օրինակ, կարող են մոռանալ ճիշտ ժամանակին ընդունել իրենց դեղերը, օրգանիզմ է փոխանցում դեղերի որոշակի չափաբաժին և անհրաժեշտության դեփքում, երբ դեղամիջոցի քանակն օրգանիզմում հասնում է իր օպտիմալ մակարդակին, դադաերեցնում դեղի ներհոսքը:

«Խելացի» բժշկական ժապավենն ունի ուղղանկյան տեսք, որի երկարությունը կազմում է 4 սմ,  լայնությունը՝ 2 սմ, իսկ հաստությունն՝ ընդամենը 0,003 մմ: Այն կազմված է ձգվող նյութից, որն իր մեջ պարունակում է հատուկ նանոմասնիկներ, որոնք վերահսկում են մկանային ակտիվությունն ու մարմնի ջերմաստիճանը:

«Հիվանդներից շատերն են հետաքրքրված այն բանում, որ մշակվի մի մեթոդ, որի միջոցով հնարավոր կլինի վերահսկել դեղամիջոցների փոխանցումն օրգանիզմ: Ապագայում պլանավորում ենք այս հայտնագործությանն ավելացնել անլար կապի ֆունկցիան, որը  հնարավորություն կտա բժիշկներին հեռավորության վրա վերահսկել հիվանդի առողջական վիճակը, ավելացնել կամ նվազեցնել դեղամիջոցի չափաբաժինը»,- նշել է Սեուլի պետական համալսարանի բիոինժեներ Դայ-Հյոնգ Կիմը:

Սպասվում է, որ «խելացի» բժշկական ժապավենը վաճառքում հասանելի կլինի ոչ ավելի վաղ, քան 5 տարուց: