Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ռուս պաշտոնյաներին արգելվում է օգտվել iPad-ից
28/03/2014 19:15

Ռուս պաշտոնյաներին արգելվում է օգտվել iPad-ից

Ռուսաստանի Կառավարությունը հրաժարվել է ամերիկյան Apple ընկերության կողմից արտադրվող iPad-ներից և սկսել է օգտագործել հարավկորեական Samsung ընկերության պլանշետները:

Կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովի խոսքերով՝ այս որոշումը տեխնիկական բնույթ է կրում, իսկ Samsung ընկերության պլանշետները պաշտոնյաների համար «հատուկ պաշտպամված սարքեր» են: Նիկոֆորովը միանգամայն վստահ է հարավկորեական ընկերության կողմից արտադրված գադջեթների հարցում:

«Կառավարական նիստերի շրջանակներում քննարկվող հարցերի մեծամասնությունը գաղտնի բնույթ է կրում, իսկ այս պլանշետները խստագույն սերտիֆիկացիայի են ենթարկվել և միանգամայն համապատասխանում են բոլոր պահանջներին»,- ասել է Նիկիֆորովը:

Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնության նախարարները բոլոր նիստերի ժամանակ օգտվում էին Apple ընկերության iPad պլանշետներից:

Նշենք, որ նախկինում ևս իրականացվել են նման արգելքներ: Բարաք Օբամային, անվտանգության նկատառումներից ելնելով, տարիներ առաջ արգելել էին օգտվել iPhone սմարթֆոններից: Իսկ մինչ նախագահի պաշտոնը ստանձնելը, Օբաման BlackBerry սմարթֆոնների մեծ սիրահար էր և հավատարիմ մնաց այդ գադջեթին նույնիսկ այն ժամանակ, երբ անվտանգության ծառայությունը խորհուրդ էր տալիս փոխել սարքը:

Իսկ ինչ վերաբերում է iPad-ին, դրանից օգտվել Օբամային երբևէ չեն արգելել: 2012 թվականին Vanity Fair ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը հաստատել էր, որ iPad-ի միջոցով նորություններ է կարդում և օգտվում է համացանցից: