Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Instagram-ն ունի ամսական ակտիվ 200 միլիոն օգտատեր
27/03/2014 10:35

Instagram-ն ունի ամսական ակտիվ 200 միլիոն օգտատեր

Նկարների և տեսահոլովակների տեղադրման համար նախատեսված Instagram հարթակից օգտվող ամսական ակտիվ օգտատերերի քանակը գերազանցել է 200 միլիոնը: Վերջին կես տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է մեկ երրորդով:

Նշենք, որ 2012 թվականի սեպտեմբերին Facebook-ը գրեթե մեկ միլիարդ դոլարով գնել էր Instagram-ը: Մոտ կես տարի առաջ ընկերությունները հայտնել էին, որ վերջինիս լսարանը բաղկացած է 150 միլիոն օգտատերերից, և այդ պահից ի վեր ոչ մի ցուցանիշ այլևս չէր հրապարակվել:

«Այս պահի դրությամբ Instagram-ում տեղադրված նկարների քանակը գերազանցել է 20 միլիարդը»,- ասվում է ծառայության բլոգում: Ավելի վաղ նկարների քանակը կազմում էր 16 միլիարդ:

Օրեկան օգտատերերը հրապարակում են 60 միլիոն լուսանկար և 1,6 միլիարդ անգամ սեղմում «Like» կոճակը: Կես տարի առաջ այդ ակտիվությունը գնահատվում էր համապատասխանաբար 55 միլիոն և 1,2 միլիարդ «Like»:

Instagram-ի ակտիվ օգտատերերի ավելի քան 65%-ը բնակվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Լսարանի ընդլայնումը տվյալ պահին շատ մեծ նշանակություն ունի Instagram-ի համար, քանի որ օգտատերերի աճող ակտիվությունը կարող է դրական ազդեցություն ունենալ գովազդատուների հետ բանակցությունների ժամանակ: Իսկ այն, թե երբ օգտատերերը կտեսնեն այդ գովազդներն Instagram-ում, դեռևս հայտնի չէ: