Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը կույրերի համար նախատեսված դիսփլեյի արտոնագիր է ձեռք բերել
26/03/2014 17:00

Apple-ը կույրերի համար նախատեսված դիսփլեյի արտոնագիր է ձեռք բերել

Այսօր ԱՄՆ-ի Արտոնագրային բյուրոյի կայքում Apple ընկերության ևս մի արտոնագիր է հայտնվել, որը կրում է «Թաչ-մակերևույթներում օգտագործվող սարքեր, մեթոդներ և գրաֆիկական ինտերֆեյսներ» անվանումը: Այն նկարագրում է iOS և MacBook գրաֆիկական ինտերֆեյսի աշխատանքը թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար:

Փաստաթղթում նշվում է, թե ինչպես կարող են կույր կամ թույլ տեսողություն ունեցող մարդիկ օգտվել սենսորային էկրաններից և թաչփադներից:

Ներկայացված ցուցակն ընդգրկում է ընկերության կողմից տարիների ընթացքում մշակված մի շարք մեթոդներ: Այդ ուղղությամբ Apple-ն սկսել է աշխատել 2009 թվականից և մինչ օրս էլ շարունակում է իր աշխատանքները: Արտոնագրում նշված են, օրինակ, չֆիքսված սկզբնական հպումներն ու էկրանի առանձին հատվածների խոշորացումը:

Apple-ը նշել է, որ նոր արտոնագիրը թույլ կտա ոչ միայն կույր մարդկանց օգտվել գադջեթներից, այլև տեսողության հետ խնդիրներ չունեցող մարդկանց՝ առանց էկրանին նայելու կառավարել դրա ֆունկցիաները: