Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vicarious ընկերությունն «արհեստական ինտելեկտ» է ստեղծում
25/03/2014 11:25

Vicarious ընկերությունն «արհեստական ինտելեկտ» է ստեղծում

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Tesla Motors և SpaceX ընկերությունների բաժնետեր Էլոն Մասկն ու վենչուրային ներդրող և դերասան Էշտոն Քաթչերը 40 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում են կատարել «արհեստական ինտելեկտի» մշակմամբ զբաղվող Vicarious FPC ընկերությունում: Վերջինս, ուսումնասիրելով մարդու գլխուղեղը, փորձում է վերաարտադրել այն համակարգչային կոդի տեսքով:

Վերջին երկու տարվա ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր ներդրումն է Vicarious FPC ընկերությունում: Առաջինն իրականացվել է Paypal համակարգի հիմնադիր Փիթեր Թիլի և Ցուկերբերգի գործընկեր` Դեն Մոսկովիցի կողմից: Այս ընթացքում ընկերությանը հաջողվեց մշակել պատկերների ճանաչման համակարգը, որը հիմնված է ուղեղի աշխատանքի հենց ֆիզիկական սկզբունքների վրա:

Vicarious FPC ընկերության տնօրեն Սքոթ Ֆենիքսը նշել է, որ իրենց աշխատանքի արդյունքում ստեղծվելու է մի համակարգիչ, որն ընկալելու է իրեն շրջապատող աշխարհը ճիշտ այնպես, ինչպես և մարդը: Սարքը «մտածելու» է սովորական մարդկանց նման` առանց քնելու և սնվելու անհրաժեշտության: Փորձագետների կարծիքով այսպիսի նախագծի իրականացումը կարող է տասնյակ տարիներ խլել:

Վերջերս, Facebook ընկերությունը հայտնել է դեմքերի ճանաչման DeepFace ծրագրի մշակման մասին, որտեղ օգտագործվել է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան: Ալգորիթմի ճշգրտությունը կազմել է 97,25 %: