Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստեղծվել է «Սթարթափների մասին Վիկիպեդիա»
24/03/2014 10:05

Ստեղծվել է «Սթարթափների մասին Վիկիպեդիա»

Սոցիալական կայքերում և որոնողական համակարգերում հսկայական թվով հղումների մեջ որևէ սթարթափի մասին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելը բավականին բարդ և հոգնեցնող գործընթաց է, այդ իսկ պատճառով էլ Բովեյ Գայը` հայտնի որպես CardMunch-ի հիմնադիր, գործարկեց World Startup Wiki նախագիծը:

«Սթարթափների մասին Վիկիպեդիան» առցանց տեղեկատու է ցանկացած երկրում նոր կազմավորվող սթարթափների մասին: Այստեղ հավաքված է տարբեր երկրների օրենսդրության, հարկային օրենքների, պետական և այլ համակարգերի հետ սթարթափերների աշխատանքի մասին հսկայական ծավալների հասնող տեղեկատվություն:

Կայքը դեռևս լիարժեք կազմավորված չէ: Համեմատաբար ավելի հագեցած է Ֆիլիպիններին նվիրված բաժինը, որտեղ օգտագործվել են գրաֆիկներ և քարտեզներ: Սպասվում է, որ մոտ ապագայում մյուս երկրներին նվիրված բաժինները ևս կունենան համանման հագեցած տվյալների բազա:

Յուրաքանչյուր երկրի համար ներկայացվելու են մի շարք տվյալներ ներդրումների, վենչուրային ներդրողների ակտիվության և սթարթափ-ոլորտի կառուցվածքի մասին:

Հնարավոր կլինի նաև պարզել, թե որ ոլորտում են մարդիկ պատրաստ գումար ներդնել: Օգտետերերը նույնպես կարող են տարատեսակ տեղեկատվությամբ համալրել տվյալների բազան: