Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Անկեղծ Kickstarter
21/03/2014 13:35

Անկեղծ Kickstarter

Ալիսսա Օնոֆրեոյի և Կայլ Վորբախի կողմից պատրաստված An Honest Kickstarter Video տեսանյութը մի քանի օրվա ընթացքում 22 հազար դիտում է գրանցել, որն իհարկե ռեկորդային չէ, սակայն վատ ցուցանիշ էլ համարել չի կարելի: Տեսանյութը մեկնաբանում է Kickstarter-ի գաղափարը և այն բավականին մատչելի է դառնում:

Հեղինակներն ամեն դեպքում տեսանյութին նաև մեկնաբանություն են ավելացրել, որի համաձայն տեսանյութի պարունակությունն ամբողջովին կատակ է, իսկ Kickstarter-ն իրականում հրաշալի նախագիծ է, որից նույնիսկ իրենք են բազմիցս օգնություն ստացել մի շարք նախագծերի իրականացման համար: Այնուամենայնիվ, կան նախագծեր, որոնք երբեք ավարտին չեն հասցվի և ծիծաղելն այդպիսի ծրագրերի վրա բնական է:

Հեղինակները նկարահանել են ևս մի տեսահոլովակ, որը հրապարակվել է YouTube-ում: Այն անկեղծ տեսանյութ է «Անկեղծ Kickstarter» տեսանյութի մասին: Մասամբ այն ավելի լավն է: