Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
WhatsApp-ը չի պատրաստվում հանուն Facebook-ի հրապարակել օգտատերերի տվյալները
19/03/2014 10:15

WhatsApp-ը չի պատրաստվում հանուն Facebook-ի հրապարակել օգտատերերի տվյալները

WhatsApp-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Յան Կումը հավատացնում է, որ ծառայությունը մտադիր չէ օգտատերերի անձնական կյանք ներխուժել և շարունակելու է հնարավորություն ընձեռել մարդկանց ազատ և առանց վախի արտահայտելու իրենց մտքերը: Facebook-ի հետ համագործակցությունը չի ստիպի Կումին վերանայել ծառայության այժմյան գործունեությունը:

Կումը նշել է, որ պարզապես ապշած է նրանից, թե ինչ մեծ ուշադրության արժանացավ WhatsApp-ն այն բանից հետո, երբ հայտարարվեց Facebook-ի հետ կնքված գործարքի մասին: Օգտատերերին անհանգստացնում էր այն հարցը, թե արդյոք այս գործարքը բացասական կերպով չի անդրադառնա անձնական տվյալների գաղտնիության վրա: Facebook-ը գումար է աշխատում գովազդի միջոցով` գովազդատուին տրամադրելով օգտատերերի մասին տեղեկատվություն, սակայն Կումը պնդում է, որ իր օգտատերերի անձնական կյանքի հանդեպ ունեցած հարգանքն իրենց ԴՆԹ-ում է: WhatsApp-ը ստեղծվել է օգտատերերի մասին աննշան տվյալների հիման վրա:

«Անհրաժեշտություն չկա, որպեսզի նշեք Ձեր անունը, մենք չենք հարցնում Ձեր էլեկտրոնային հասցեն, ծննդյան ամսաթիվը, ոչինչ չգիտենք Ձեր բնակության կամ աշխատավայրի մասին: Մենք երբեք չենք հետաքրքրվում, թե ինչ եք Դուք փնտրում համացանցում, ինչպես նաև չենք հետևում Ձեզ GPS-ի միջոցով:

Այս կանոններից և ոչ մեկը ենթակա չէ որևէ փոփոխման: Եթե Facebook-ի հետ համագործակցությունը նշանակեր արժեքների փոփոխություն, այն երբևէ չէր կայանա: Բոլոր շշուկներն այն մասին, թե մենք պատրաստվում ենք նոր տվյալներ հավաքել մեր օգտատերերի մասին, չեն համապատասխանում իրականությանը»,- իր բլոգում նշել է WhatsApp մեսենջերի հիմնադիր և գլխավոր տնօրեն Յան Կումը: