Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«ԱրմենՏել»-ը կնվիրի Nokia Lumia 720 հեռախոս ֆոտոմրցույթի երկու հաղթողներին
17/03/2014 13:38

«ԱրմենՏել»-ը կնվիրի Nokia Lumia 720 հեռախոս ֆոտոմրցույթի երկու հաղթողներին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Одноклассники սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողները «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից կստանան հետաքրքիր նվերներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված մայրության և գեղեցկության միամսյակին և մինչև ապրիլի 1-ը ժամը 24:00-ն ներառյալ հատուկ հավելվածի օգնությամբ տեղադրել նկարը Beeline Armenia էջում։

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Класс, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։

«Սոցիալական ցանցերում կազմակերպվող մրցույթները մեծ ժողովրդականություն են վայելում մեր օգտատերերի շրջանում։ Առավել քան համոզված եմ, որ հրաշալի և գարնանային տոնին նվիրված այս  մրցույթը նույնպես լայն արձագանք է գտնելու, քանի որ նպատակ ունի բացահայտելու գեղեցիկի,  սիրո և  մայրության ամենայուրահատուկ դրսևորումները։  Հավատացած եմ, որ այն կպարգևի ոչ միայն դրական լիցքեր և վառ տպավորություններ, այլ հնարավորություն կընձեռի շատերին դարձնել այս գեղեցիկ տոնը հիշարժան և անմոռանալի», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթն ավարտվում է ապրիլի 7–ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Одноклассники ցանցի Beeline Armenia էջում http://www.odnoklassniki.ru/beelinearm հասցեով:
Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ֆոտոմրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևե´ք այս հղմանը` http://u.b24.am/1dezjvU