Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Օրանժ Արմենիա. ռոմինգ Գերմանիայում և Վրաստանում ընդամենը 250 դրամ սակագնով
05/03/2014 11:40

Օրանժ Արմենիա. ռոմինգ Գերմանիայում և Վրաստանում ընդամենը 250 դրամ սակագնով

Գերմանիայում և Վրաստանում ճանապարհորդելիս այսուհետ Orange-ի բաժանորդները  ռոմինգ ծառայություններից կարող են օգտվել Orange Գոտու` 250 դրամ/րոպե բացառիկ սակագներով բոլոր ծառայությունների համար` մուտքային, ինչպես նաև տեղական, դեպի Հայաստան և այլ երկրներ կատարած զանգերի և SMS ծառայությունների համար: Շարժական կապի ինտերնետից օգտվելու համար նույնպես կգործի 250 դր/ՄԲ սակագինը: Գերմանիայում նշված սակագներից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ E-Plus, իսկ Վրաստանում` MagtiCom օպերատորների ցանցերին:
«Orange-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել որակյալ և մատչելի ռոմինգ ծառայությունների մատուցումը, քանի որ մենք գիտենք, թե դրանք որքան կարևոր են մեր բաժանորդների համար: Հաշվի առնելով մեր բաժանորդների առաջարկներն ու նախապատվությունները` Orange Գոտու 20 երկրների ցանկին ավելացվել են ևս երկուսը: Այժմ Վրաստան և Գերմանիա այցելող Orange բաժանորդները կկարողանան ռոմինգի բոլոր ծառայություններից օգտվել ընդամենը 250 դրամ սակագնով»,- նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange Գոտու հատուկ սակագներն այժմ արդեն հասանելի են 22 երկրներում, որոնց թվում` Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան,  Ավստրիան, Իսպանիան ինչպես նաև ԱՄՆ, Թուրքիան, Իտալիան, Գերմանին, Վրաստանը,  և այլն: Orange Գոտու 22 երկրների և օպերատորների ամբողջական ցանկը հասանելի է http://orangearmenia.am/roaming/orange-zone/ հղումով: