Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կողմնորոշիչ սեմինար IBM Smart Contest և Mentor Day մրցույթների մասնակիցների համար
03/03/2014 19:21

Կողմնորոշիչ սեմինար IBM Smart Contest և Mentor Day մրցույթների մասնակիցների համար

IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրի շրջանակում իրականացվող IBM Smart Contest և Mentor Day մրցույթի հայտերի դիմումների ներկայացման վերջնաժամկետին մնացել է 10 օր: Հիշեցնենք, որ մրցույթը Հայաստանում գործող տեխնոլոգիական թիմերին և սթարթափներին հնարավորություն է ընձեռում ստանալ դրամական մրցանակներ, մենթորություն IBM-ի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև IBM-ի Global Entrepreneur ծրագրին և աշխարհի տարբեր ծայրերում անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորություն: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

IBM Smart Contest և Mentor Day մրցույթի շրջանակում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում է կողմնորոշիչ սեմինար, որտեղ սեմինարի մասնակիցներին կներկայացվեն IBM Smart Contest-ի դիմումի լրացման մանրամասները, ինչպես նաև մասնակիցները կկարողանան ուղղել մրցույթի վերաբերյալ իրենց հարցերը: Սեմինարը կանցկացվի մարտի 5-ին` ժամը` 18:00-ին, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (հասցե` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի առաջին հարկ): Խնդրում ենք նախապես գրանցվել սեմինարին` ուղարկելով ձեր թիմի/սթարթափի և նրա ներկայացուցիչների անունները [email protected] հասցեին` վերնագրում նշելով սեմինարի անվանումը: