Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Անվճար Wi-Fi Դուբայի տաքսիներում
26/02/2014 19:16

Անվճար Wi-Fi Դուբայի տաքսիներում

Սույն թվականի վերջին Դուբայի բնակիչներն ու զբոսաշրջիկները քաղաքի բոլոր տաքսիներում անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն կունենան: Wi-Fi ցանցին միանալու ծառայությունն արդեն իսկ գործում է Դուբայի 155 տաքսիներում:

Այս գաղափարն առաջացել էր Դուբայում իրականացվելիք մի շարք այլ նորարարություններին զուգահեռ, որոնք 2020 թվականին կներկայացվեն ԷՔՍՊՈ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մինչ 2014 թվականի ամառը, Դուբայում իրագործվելու է տաքսիներում պլաստիկ, ինչպես նաև հանրային տրանսպորտից օգտվելու համար նախատեսված քարտերի միջոցով վճարում կատարելու ծառայությունը: Բացի այդ, Դուբայի տաքսիների շարքը համալրվում է հիբրիդային շարժիչներով մեքենաներով, որոնց թիվն այս տարի կհասնի հիսունի: