374
21
2808
Օրանժ Արմենիա. նվեր հեռախոս և SIM քարտ

Օրանժ Արմենիա. նվեր հեռախոս և SIM քարտ

Այսօր Orange-ը հայտարարեց իր հատուկ առաջարկի մեկնարկը՝ ամսական բաժանորդագրությամբ նոր բաժանորդներին հնարավորություն ընձեռելով որպես նվեր ստանալ հավելյալ հեռախոս: Բոլոր նրանք, ովքեր 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` սկսած 4000 ՀՀ դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ հեռախոս ձեռք բերելու  հնարավորություն կունենան, այլ նաև նվեր կստանան անվճար կանխավճարային SIM քարտ և ևս մեկ հեռախոս` իրենց մտերիմների համար: Ավելին, 2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը ՝ թույլ տալով օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ խոսել անվճար:

«Գարնանն ընդառաջ Orange-ի ամսական բաժանորդագրություններին բաժանորդագրվելիս մեր նոր հաճախորդները ոչ միայն կստանան իրենց նախընտրած հեռախոսը հատուկ գնով, այլ նաև մեկ այլ հեռախոս որպես նվեր, ինչպես նաև իրար հետ անվճար խոսելու հնարավորություն: Orange-ն առաջինն էր, որ իր բաժանորդներին առաջարկեց հեռախոս ձեռք բերելու ամբողջական լուծում և հավատացած ենք, որ այս առաջարկը ևս մեկ անգամ հաստատում է, որ Orange-ի խանութները լավագույն վայրն են, լավ հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Alcatel ընկերության կողմից, ունի 2ՄՊ ֆոտոխցիկ, MP3 նվագարկիչ և շարժական ինտերնետից օգտվելու նարավորություն: Առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը՝ առաջին 5000 նոր բաժանորդների համար:

Կարճ հասցե: geek.am/u/3312.html
Telecom Հեռահաղորդակցություն Օրանժ Արմենիա Ֆրանսիս Ժելիբտեր Սմարթֆոններ Orange Smartphones Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS