Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vkontakte-ի հիմնադիր Պավել Դուրովը կլքի գլխավոր տնօրենի պաշտոնը
30/01/2014 16:41

Vkontakte-ի հիմնադիր Պավել Դուրովը կլքի գլխավոր տնօրենի պաշտոնը

Ռուսական Vkontakte սոցիալական կայքի ղեկավար կազմում սպասվում են գլոբալ փոփոխություններ: Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ 'Vkontakte-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը փետրվարին կլքի իր պաշտոնը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Դուրովն է հանդիսանում Vkontakte-ի հիմնադիրը՝ նրա հեռանալը բավականին լուրջ քայլ է լինելու և կարող է նույնիսկ ճակատագրական լինել սոցիալական կայքի հետագա գործունեության համար:

Այդուհանդերձ, Vkontakte-ի մամուլի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, մինչդեռ շուկայի մասնակիցները գրեթե համոզված են, որ Դուրովը լքելու է իր պաշտոնը, և նույնիսկ հայտնի է, թե ով է փոխարինելու նրան:

Հիշեցնենք, որ իր նշանակալից մասնակցությամբ Vkontakte-ի սեփականատերերից երկրորդը Mail.ru Group հոլդինգն է` Ալիշեր Ուսմանովի գլխավորությամբ: Mail.ru Group-ին է պատկանում սոցիալական կայքի 40%-ը: