Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«ԱրմենՏել» -ի աշխատակիցներն ամանորյա անակնկալներ են մատուցել «Նագաշյան Մանուկների տան» սաներին
25/12/2013 17:06

«ԱրմենՏել» -ի աշխատակիցներն ամանորյա անակնկալներ են մատուցել «Նագաշյան Մանուկների տան» սաներին

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվեց «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։

Beeline աշխատակիցներն՝ ի դեմս «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի, սեփական միջոցներով երեխաների համար գնեցին այն ամենն, ինչ նրանք խնդրել էին Ձմեռ պապիկից։

Ամանորյա միջոցառման ընթացքում նրանցից յուրաքանչյուրը Ձմեռ պապիկից և Ձյունանուշից ստացավ իր ցանկացած նվերը։ Բացի նվերներից, ընկերության աշխատակիցներն երեխաներին ուրախեցրեցին տոնական տորթով և քաղցրավենիքով։

«Հաշված օրեր են մնացել ամենալուսավոր, բարի և ուրախ տոներին։ Շատ շուտով մենք մեր ընտանիքի և բարեկամների հետ միասին կդիմավորենք Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Այսօր, մեր ընկերության աշխատակիցների շնորհիվ, ավագ սերնդի ուշադրությունը և ամենավառ ընտանեկան տոնի ջերմությունը ստացան «Նագաշյան Մանուկների տան»  երեխաները։  Ուրախ ենք, որ երեխաներին կարող ենք պարգևել հույս և հավատ, մարդկային վերաբեմունք և բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավ»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ես անչափ շնորհակալ եմ «ԱրմենՏել» ընկերությանը մեր սաներին այս հրաշալի տոնը պարգևելու համար։ Արդեն երկրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել»-ը մեզ աջակցում է Ամանորյա միջոցառման իրականացման գործում։ Ավելին, մենք զգում ենք այս ընկերության սերն ու հոգատարությունը ոչ միայն տոնական օրերին, քանի որ այս ընկերությունը ցուցաբերում է շարունակական հոգատարություն ողջ տարվա ընթացքում»,- նշել է «Նագաշյան Մանուկների տուն» Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը։

«ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։  Ընկերության աջակցության շնորհիվ 2012-2013թթ  ընթացքում կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, ինչպես նաև իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։