374
21
2808
Թվայնացվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը

Թվայնացվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը:

9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ ներառող հավաքածուն ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա:

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակության թողարկումը նախատեսված է 1000 օրինակով: Երկերի թվայնացված անթոլոգիան լույս է տեսել առաջին անգամ: Բազմաժանր ստեղծագործությունների կատարողական կազմում ընդգրկվել են համաշխարհային հռչակ վայելող, հայ և օտարազգի պրոֆեսիոնալ երաժիշտներ: Իսկ սիմֆոնիկ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են իր` հեղինակի ղեկավարությամբ:

Ինքնատիպ այս հավաքածուն թողարկվել է ոչ կոմերցիոն նպատակով և նախատեսված չէ վաճառքի համար:

Ակնկալվում է այն տրամադրել աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին և հաստատություններին, կոմպոզիտորական միավորումներին և դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

«Ժամանակն առաջ է շարժվում, տեխնոլոգիաները զարգանում են` սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Իսկ մնայուն արժեքները շարունակում են փայլել անկախ ժամանակներից` լուսավորելով մարդկության ճանապարհը: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն այդ արժեքներից է: Այն թույլ է տալիս կյանքն ընկալել հոգու աչքերով և զգալ երաժշտության անսահման մեծ ուժը: Հպարտ ենք այս նախագծի իրականացմանն աջակցելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարճ հասցե: geek.am/u/3160.html
Հայաստան Հայաստան Հեռահաղորդակցություն Վիվասել-ՄՏՍ Vivacell-MTS

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS