374
21
2808
Beeline-ը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջատար պրովայդերների ցուցակը

Beeline-ը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջատար պրովայդերների ցուցակը

«Բիզնես 24»-ը և «Circle.am»-ը հերթական անգամ ներկայացրել են Հայաստանի ինտերնետ պրովայդերների առաջատար տասնյակը.

ԸՍՏ ԱՄԻՍՆԵՐԻ
 
Հունիս - 1. Beeline` 42.89% (մայիսի համեմատ՝ -0.53 տոկ. կետ), 2. Ucom` 19.92% (+0.33 տոկ. կետ), 3. Orange` 15.03% (-0.46 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.10% (-0.19 տոկ. կետ), 5. Rostelecom` 4.27% (+0.04 տոկ. կետ), 6. ADC` 2.97% (+0.45 տոկ. կետ), 7. Arminco` 1.42% (+0.17 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 1.07% (+0.25 տոկ. կետ), 9. YPI` 0.52%, 10. Bionet` 0.48% (+0.01 տոկ. կետ):

Հուլիս - 1. Beeline` 43.24% (հունիսի համեմատ՝ +0.35 տոկ. կետ), 2. Ucom` 20.58% (+0.66 տոկ. կետ), 3. Orange` 14.86% (-0.17 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.70% (-0.40% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.19% (-0.08 տոկ. կետ), 6. ADC` 2.66% (-0.31 տոկ. կետ), 7. Arminco` 1.32% (-0.10 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.88% (-0.19 տոկ. կետ), 9. YPI` 0.64% (+0.12 տոկ. կետ), 10. Bionet` 0.49% (+0.01 տոկ. կետ):

Օգոստոս - 1. Beeline` 43.78% (հուլիսի համեմատ՝ +0.54 տոկ. կետ), 2. Ucom` 20.49% (-0.09 տոկ. կետ), 3. Orange` 14.64% (-0.22 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.02% (+0.32% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.30% (+0.11 տոկ. կետ), 6. ADC` 2.30% (-0.36 տոկ. կետ), 7. Arminco` 1.21% (-0.11 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.90% (+0.02 տոկ. կետ), 9. YPI` 0.61% (-0.03 տոկ. կետ), 10. Bionet` 0.48% (-0.01 տոկ. կետ):
 
ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

1. Beeline - առաջատարի ցուցանիշը հունիս-օգոստոս ամիսներին աճել է 0.36 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է կրճատում 4.36 տոկոսային կետով կամ 9.05%-ով:

2. Ucom - 2013թ.-ի մայիսի համեմատ գրանցվել է աճ` 0.9 տոկոսային կետով: Վերջին տարում աճը կազմել է 6.7 տոկոսային կետ կամ 48.58%:

3. Orange - ամռանը արձանագրվել է ցուցանիշի անկում  0.85 տոկոսային կետով: Անցյալ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է կրճատում` 2.74 տոկոսային կետով կամ 15.76%-ով:

4. Vivacell-MTS - ամռան երեք ամիսներին օպերատորի ցուցանիշը նվազել է 0.27 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի  համեմատ ցուցանիշի անկումը կազմել է 0.13 տոկոսային կետ կամ 1.42%:

5. Rostelecom - ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.07 տոկոսային կետով: Անցյալ տարվա ամռան վերջի համեմատ արձանագրվել է աճ` 1.02 տոկոսային կետով կամ 31.09%-ով:
 
6. ADC - հունիս - օգոստոս ամիսներին  գրանցվել է անկում 0.22 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում 0.67 տոկոսային կետով կամ 22.56%-ով:
 
7. Arminco - ամռան ընթացքում ցուցանիշը նվազել է 0.04 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0.71 տոկոսային կետով կամ 36.98%-ով:
 
8. KT - արցախյան ընկերության ցուցանիշը ամռան ընթացքում աճել է 0.08 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է աճ` 0.28 տոկոսային կետով կամ 45.16%-ով:
 
9. YPI (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) - առաջին անգամ է հայտնվել տասնյակում:
 
10. Bionet - ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.01 տոկոսային կետով:
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
 
2013թ.-ի հունիսին առաջատար տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 97.67%-ը, հուլիսին` 97.56%-ը, օգոստոսին` 97.73%-ը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 97.59%, իսկ անցյալ տարվա օգոստոսին` 98.17%:
 
Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ.-ի հունիս` 91.21%, հուլիս` 91.57%, օգոստոս` 92.23%: Այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 92.02%, իսկ 2012թ.-ի օգոստոսին` 91.74%:

Ցուցանիշները փաստում են, որ ոլորտի խոշորացման կամ կենտրոնացման միտումները դադարել են:
 
Ամռան ընթացքում դադարել է Beeline-ի ցուցանիշի արդեն երկար ժամանակ տևող անկումը, անգամ արձանագրվել է մի փոքր աճ: Ucom-ը շարունակում է աճի տեմպերով բացարձակ առաջատար մնալ: Բջջային ինտերնետի ոլորտում ստատուս քվոն պահպանվում է: Զգալիորեն նվազել են Rostelecom-ի աճի տեմպերը, թեև ամռան ընթացքում արձանագրվել է թեթև աճ: Շարունակում են նվազել ADC-ի և Arminco-ի ցուցանիշները: Անակնկալ մեծ աճ է արձանագրվել Ղարաբաղ Տելեկոմի կողմից, սակայն մասնաբաժնի փոքր լինելու պատճառով դեռևս վաղ է հետևություններ անել:

Կարճ հասցե: geek.am/u/3091.html
Telecom Հայաստան Internet Beeline Ինտերնետ ADC Arminco Karabagh Telecom Bionet Circle.am Բիզնես 24 Հայաստան Beeline Orange Vivacell-MTS Ucom Telecom Internet

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS