Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է DigiTec Expo 2013-ը
03/10/2013 16:45

Մեկնարկում է DigiTec Expo 2013-ը

Հոկտեմբերի 4-ին մեկնարկում է «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Պաշտոնական բացումը կիրականացվի 10:00-ին, իսկ այցելուների համար ցուցահանդեսի մուտքն ազատ կլինի ժամը 12:00-ից սկսած:

Ցուցահանդեսը կտեևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: 

ԴիջիԹեք 2013 ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ: Ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա այցելուների թվի աճ` ավելի քան 25.000 այցելու` 2012 թվականի 24.000-ի փոխարեն:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը: Միջոցառման պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը Ռոստելեկոմ ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.-ը, իսկ հովանավորը` Սատիս ընկերությունը: Միջոցառումն ավանդաբար ացկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: