Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թողարկվել է FIFA 14 խաղի ցուցադրական տարբերակը
12/09/2013 11:08

Թողարկվել է FIFA 14 խաղի ցուցադրական տարբերակը

Electronic Arts ընկերությունը հայտարարել է FIFA 14 խաղի ցուցադրական տարբերակի թողարկման մասին:  Ցուցադրական տարբերակը կարող են ներբեռնել Xbox 360-ի  Xbox LIVE Gold հաշիվներ ունեցող և PlayStation 3-ի օգտատերերը, իսկ անհատական համակարգիչներ ունեցողները կարող են այն ներբեռնել origin.com կայքից: Xbox LIVE Silver հաշիվներ ունեցող օգտատերերին խաղի ցուցադրական տարբերակը հասանելի կլինի սեպտմբերի 17-ից:

FIFA 14-ի ցուցադրական տարբերակում ներառված են հետևյալ թմերը` «Միլան», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ», «ՊՍԺ», «Բորուսիա Դորտմունդ», «Բոկա Խունիորս» և «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»: Հայ օգտատերերի համար հատկապես ուրախալի կլինի Բորուսիա Դորտմունդի առկայությունը, ինչը հնարավորություն կտա փորձարկելու Հենրիխ Մխիթարյանի ուժերը:

Խաղի ամբողջական տարբերակի թողարկումը սպասվում է սեպտեմբերի վերջին օրերին: Ամբողջական տարբերակը կթողարկվի  Xbox 360, PlayStation 3, PlayStation Move համակարգերի և Windows օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչների համար: Xbox One և PlayStation 4 խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակները կթողարկվեն ավելի ուշ, իսկ խաղի բջջային տարբերակը` iPhone, iPad, iPod touch և Android սարքավորումների համար կթողարվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: