Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
DISQO-ն ԱՏՁՄ-ի գործընկերությամբ տեխնոլոգիական դասընթացներ է մեկնարկում Արցախյան 2-րդ պատերազմին մասնակիցների համար. գրանցումը բաց է
23/03/2021 15:30

DISQO-ն ԱՏՁՄ-ի գործընկերությամբ տեխնոլոգիական դասընթացներ է մեկնարկում Արցախյան 2-րդ պատերազմին մասնակիցների համար. գրանցումը բաց է

Ապրիլի 15-ից կմեկնարկեն «Gate to Product Management» և «Java Basics» դասընթացները ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում։ Դասընթացները կվարեն DISQO ընկերության ավագ մասնագետները։ Դասընթացները տևելու են 4 ամիս և դրանց մասնակցությունն անվճար է։ Գրանցումն արդեն բաց է, իսկ տեղերը՝ սահմանափակ։

Ծրագրի ավարտին կանցկացվի թեստավորում, որտեղ գերազանց արդյունք դրսևորելու դեպքում հնարավորություն կտրվի փոխադրվել հաջորդ կրթական փուլ՝ DISQO-ում իրականացվելիք փորձաշրջանին մասնակցելու հնարավորությամբ։ «Հուսով ենք, որ մասնակիցներից գոնե մեկը կամ երկուսը հետագայում կհամալրեն մեր թիմը DISQO-ում, ու դրա համար մենք պատրաստ ենք տալ առավելագույնը մեր փորձից և գիտելիքից։ Միևնույն ժամանակ ակնկալում ենք պատրաստակամություն և սովորելու մեծ ցանկություն մասնակիցներից, առանց որոնց դժվար կլինի հաջողել ոչ միայն դասընթացներում, այլ նաև աշխատաշուկայում»,– հավելեց «Gate to Product Managemet» կուրսի դասընթացավար Իսսան։

Դասընթացը հասանելի է լինելու թե՛ առցանց և թե՛ առկա ձևաչափերով, ուստի չկա աշխարհագրական սահմանափակում, և կազմակերպիչները ակնկալում են նաև գրանցումներ ստանալ ՀՀ մարզերից։ «Ծրագիրը կազմել ենք պրակտիկ բովանդակությամբ, որպեսզի դրանք օգնեն մասնակիցներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքն ու փորձը ՏՏ աշխատաշուկա մտնելու և հաջողելու համար»,- կիսվեց «Basics to Java» կուրսի դասընթացավար Լիլիթը Գաբրիելյանը։  Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի կամ թեստավորման արդյունքում, որն անցկացնելու է ԱՏՁՄ թիմը։

Սա DISQO-ի թվով երկրորդ համագործակցությունն է այս տարվա ընթացքում պատերազմից տուժած անձանց աջակցելու համար։ Առաջինը հունվարին իրականացրած «Adopt a family» ծրագիրն էր՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համագործակցությամբ՝ Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցմանն աջակցելու նպատակով։ «Մենք այսպես ասած «որդեգրեցինք» 21 ընտանիքի վերաբնակեցման հոգսերի մի մասը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Այս ծրագրին մասնակցեցին ոչ միայն հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, այլև մեր թիմակիցներն ԱՄՆից, ովքեր համատեղ ջանքերով և ընդամենը մեկ օրում 12.800 ԱՄՆ դոլար նվիրաբերեցին։ Ուստի կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել թե՛ մեր գործընկերներին և թե՛ թիմակիցներին՝ այս նախագծերն իրականացնելուն նպաստելու համար»,- եզրափակեց DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։