Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին
27/03/2020 12:51

Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին

Հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող իրավիճակը` կապված COVID-19 վիրուսի տարածման հետ ՝ Beeline-ն ակտիվ մասնակցում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ 

Beeline-ը, աջակցելով կամավորներին, Առողջապահության նախարարությանը տրամադրում է անվճար 2000  բջջային կապի կանխավճարային համակարգի հեռախոսաքարտեր, որոնք օգտագործման համար հասանելի են մարտի 26-ից:

Տրամադրվող փաթեթը կազմվել է այնպես, որ կամավորները մշտապես կապի մեջ լինեն և կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը: Փաթեթները ներառում են՝

– 10 000 րոպե դեպի «Beeline» բջջային ցանց զանգերի հնարավորություն,

– 50 րոպե դեպի ՀՀ այլ օպերատորների բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր զանգերի հնարավորություն,

– 50 SMS կարճ հաղորդագրությունների հնարավորություն դեպի ՀՀ բոլոր բջջային ցանցեր,

– 5 ԳԲ ծավալով ինտերնետ,

– 5 բջջային հավելվածներ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման (FB, Messenger, WhatsApp, Telegram, Zangi)։

«Այս պահին հազարավոր կամավորներ միավորվել են մեր ժողովրդին աջակցելու ու օգնելու համար, և մենք, որպես այս երկրի մի մաս, չէինք կարող անտարբեր մնալ այս գործընթացին: Մենք ցանկանում ենք, որ միմյանց և կենտրոնի հետ կապի դուրս գալը խնդիր չլինի մեր քաջ կամավորների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք նաև, որ Beeline-ն իր ֆիքսված և բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել առողջապահության նախարարության թեժ գծի 8003, 010550601 և 060838300 հեռախոսահամարները։

Վարակի տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 1-ը փակվել են բոլոր սպասարկման գրասենյակները, առցանց սպասարկման և առաքման համար գործում է 8202 հեռախոսահամարը:

Ավելին կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկած միջոցառումների մասին կարդացեք www.beeline.am կայքում:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: