Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. Viasat, ֆիլմերի և մանկական բոլոր ալիքներն հասանելի են առանց հավելավճարի
21/03/2020 07:24

Ucom. Viasat, ֆիլմերի և մանկական բոլոր ալիքներն հասանելի են առանց հավելավճարի

Viasat, ֆիլմերի եւ մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքներն հասանելի կլինեն Ucom TV-ի բաժանորդների համար առանց հավելյալ վճարի

Մարտի 19-ից մինչև ապրիլի 30-ը Viasat, ֆիլմերի և մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքները առանց հավելյալ վճարի հասանելի կլինեն Ucom-ի հեռուստատեսային ծառայության բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, բացառությամբ uTV Box և uTV Box մարզային փաթեթների բաժանորդների:

«Այսօր մեր հայրենակիցների մեծ մասը աշխատում է առցանց, առանց տանից դուրս գալու: Մեր ընկերությունը պատրաստակամորեն ապահովում է յուրաքանչյուր բաժանորդի կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ, ինչպես նաև հոգ է տանում, որպեսզի իր բաժանորդներն իրենց ազատ ժամանակը անցկացնեն դիտելով միայն որակյալ ֆիլմեր, մանկական և ուսուցողական ալիքներ:», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք նաև, որ uTV-ի տեսավարձույթ  բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր և մուլտֆիլմեր փոքրերի համար: