Categories: Tech

Ucom-ը կիսվում է կիբերհիգիենայի և կիբերանվտանգության փորձով

Ucom ընկերության աշխատակիցները շարունակում են կիսվել գիտելիքով ու փորձով Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների, նրանց ուսուցիչների, ուսանողների և դասախոսների հետ։ Մարտի 11-ին կայացած «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավին մասնակցել են Հայաստանի ողջ տարածքից Երևան ժամանած շուրջ 123 հոգի։

Հաշվի առնելով կիբերանվտանգության ապահովման կարևորությունը, երիտասարդ օգտատերերի աճին զուգընթաց նաև կիբեռհանցագործությունների աճը՝ բանախոսները խոսել են կիբերհիգիենայի, կիբերբուլինգի, կիբերթրաֆիկինգի և առհասարակ դրական թվային հետքի մասին։

«Ucom-ի աշխատակիցները մշտապես պատրաստ են իրենց գործնական փորձով ու առկա գիտելիքով կիսվել դրա անհրաժեշտությունն ունեցող և կիբերտարածության մեջ առավել խոցելի խմբերի հետ։ Տարիներ շարունակ մենք հետևողաբար կրթում ենք հատկապես աշակերտներին և մշտապես պատրաստ ենք միանալ կիբերանվտանգության ոլորտում հասարակության տեղեկատվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերության անունից «Կիբերանվտանգ Հայաստան» միջոցառման ընթացքում կայացած համաժողով-քննարկմանը մասնակցել է Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը։ Խոսնակների թվում էին նաև կիբեռանավտանգության մասնագետ, միջոցառման կազմակերպիչ Անահիտ Պարզյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը և այլք։ Քննարկմանը հաջորդել է կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ դասընթացը։

Recent Posts

Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ: Նշենք,…

2 weeks ago

Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը

Հայաստանի շարժական կապի օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք և մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր,…

4 weeks ago

Beeline. մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից

Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների  կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և…

1 month ago

Հայկական Krisp-ն ընդգրկվել է Fobes-ի «Cloud 100 Rising Star» ցուցակում

Հայկական Krisp ընկերությունը, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից, ընդգրկվել է ամերիկյան Forbes պարբերականի Cloud 100 Rising…

1 month ago

Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 7-րդ շրջափուլի Դեմո օրը

Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարներն ու բիզնես նախագծերը…

1 month ago

Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը

Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին: Բաժանորդի ինտերնետ արագության ավելացման նպատակով ընկերությունը մոդերնիզացրել է ընթացիկ 4G…

2 months ago