Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TUMO-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է դասընթացները մինչև ապրիլի 12-ը
12/03/2020 14:50

TUMO-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է դասընթացները մինչև ապրիլի 12-ը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել բոլոր 4 մասնաճյուղում դադարեցնել դասընթացները մինչև ապրիլի 12-ը:

Այս մասին ասաց «Թումո»-ի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղյանը:

«Հաշվի առնելով «Թումո»-ի մասնաճյուղերում երեխաների մեծ թիվն ու ակտիվությունը, մեր տնօրինությունը նմանատիպ որոշում է կայացրել: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ուսանողներին կորոնավիրուսի հետ կապված հնարավոր ռիսկերից»,- նշեց Բուդաղյանը:

Նա անդրադարձավ նաև տարածված այն լուրերին, որ իրենց շենքում է գտնվել կորոնավիրուսով վարակված  3 անձանցից մեկը, ով Իտալիայի քաղաքացի է:

«Լուրերը ճիշտ են, նա իրոք եղել է «Թումո»-ի երևանյան մասնաճյուղում՝ 6-րդ հարկում: Նա եղել է «Սինոփսիս»-ի գրասենյակի կառուցման աշխատանքների հատվածում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք նայել ենք մեր շենքի բոլոր տեսաձայնագրող սարքերով, որ նա եղել է միայն 6-րդ հարկում, որտեղ չի եղել ոչ անձնակազմից, ոչ էլ աշակերտներից որևէ մեկը: Նա չի շփվել շենքում գտնվող ոչ մի անձի հետ»,- շեշտեց Բուդաղյանը:

«Թումո»-ի մասնաճյուղեր կան Երևանում (15 հազար ուսանող), Գյումրիում (2200 ուսանող), Դիլիջանում (350 ուսանող) և Ստեփանակերտում (1000 ուսանող):