Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom. 2 անգամ շատ ինտերնետ՝ 2 տարով ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում
05/03/2020 16:10

Ucom. 2 անգամ շատ ինտերնետ՝ 2 տարով ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում

Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է բաց չթողնել գեղեցիկով կիսվելու հնարավորությունը և ձեռք բերել նախընտրելի մոդելը սմարթֆոնների լայն տեսականուց։ Մասնավորապես, 4 հիմնական տեսախցիկով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը 80 800 դրամով ձեռք բերելու դեպքում Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ առանց որևէ պարտավորության։ Գիգաբայթերը կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից։ Մասնավորապես՝ u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ ինտերնետ ծավալ 2 տարի շարունակ։ 

«Ինչպես միշտ, գարնան տոներին ընդառաջ Ucom շարժական կապի ձայնային բաժանորդները կարող են ոչ միայն ձեռք բերել չորս հիմնական տեսախցիկով, 6.3 դյույմ ամբողջական էկրանով, հզոր մարտկոցով, արագ լիցքավորման հնարավորությամբ և NFC –ով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը, այլև ներկայացված բրենդերի ամենալայն տեսականուց՝ ցանկացած սմարթֆոն։ Մենք կարևորում ենք մեր բաժանորդների՝ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու ցանկությունը և բոլոր սմարթֆոնների հետ կրկնակի գիգաբայթեր ենք տրամադրում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը գործում է ցանկացած սմարթֆոն ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ձեռք բերելու դեպքում։