Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկին Երևանում ներկայացրել է երեխաների կիբեռանվտանգության ապահովման տեխնոլոգիաները
05/03/2020 15:53

Կասպերսկին Երևանում ներկայացրել է երեխաների կիբեռանվտանգության ապահովման տեխնոլոգիաները

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 5-ին Երևանում կազմակերպել են  «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» կրթական սեմինարը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Սեմինարը վարել է «Կասպերսկի» ընկերության բովանդակության առաջատար վերլուծաբան Անդրեյ Սիդենկոն, որի պատասխանատվության գոտում են բովանդակության զտման և մանկական առցանց անվտանգության տեխնոլոգիաները։ Նա ինֆորմատիկայի ուսուցիչ է (Մոսկվայի մարզ) և «Ռուսաստանի տարվա ուսուցիչ 2013» մրցույթի բացարձակ հաղթողը։ Անդրեյ Սիդենկոն սեմինարի մասնակիցներին ներկայացրել է «Կասպերսկի» ընկերության «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» հետազոտությունը, ընկերության՝ թվային միջավայրում երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված կրթական նախաձեռնությունները և «Ինչպե՞ս չհավատալ ֆեյքերին համացանցում» թեմայով ուսումնական պարապմունքի օրինակը։

«Թվային միջավայրում երեխաների իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում, քանի որ գրեթե բոլոր դեռահասները, նույնիսկ ավելի փոքր տարիքի երեխաներն ավելի ու ավելի շատ ժամանակ են ծախսում համացանցում։ Փորձի և գիտելիքների պակասի պատճառով նրանք շատ խոցելի են թվային միջավայրում։ Շատ հաճախ ծնողների գիտելիքները և ժամանակը չեն բավարարում այդտեղ իրենց երեխաների վարքը վերահսկելու և կիբեռսպառնալիքներից պաշտպանելու համար, և նրանց օգնության պետք է գան մանկավարժները։ Այս սեմինարի ընթացքում մանկավարժներին ամբողջական տեղեկատվություն տրամադրվեց «Կասպերսկի» ընկերության՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության ժամանակակից լուծումների և տեխնոլոգիաների մասին։ Համոզված եմ, որ կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ այնուհետև երեխաներին փոխանցված գիտելիքները կօգտագործվեն նաև նրանց հետագա աշխատանքային կյանքում՝ արդեն նաև աշխատավայր կազմակերպությունները և այդպես նաև երկիրը կիբեռսպառնալիքներից զերծ պահելու առումով»,- նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը՚ 

Սեմինարի մասնակիցներն ունեցել են երեխաների կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։