Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ
28/02/2020 14:57

Beeline. Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ

Հայաստանում Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի իրականացումը, որի մեկնարկը տրվեց նախօրեին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում։

Ծրագրով նախատեսվում է շահառու դպրոցների աշակերտների հետ անցկացնել կոդավորման արտալսարանային դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրով Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16, ինչպես նաև թիվ 170 և 97 ավագ դպրոցներում ներդրվել են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներ, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ դպրոցներին են տրամադրվել են նաև դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը:

«Հայաստանում Beeline-ն արդեն մի քանի տարի աշխատում է անել հնարավոր ամեն բան, որ մեր երիտասարդները կարողանան որակյալ թվային գիտելիքներ ստանալ և իրենց ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվել: Ուրախ եմ, որ այս հարցում մենք կարողացել ենք մեր ուժերը միավորել Բրիտանական խորհրդի հետ և որ ստացել ենք նախարարության աջակցությունը: Վստահ եմ, սա մասնագիտական մեծ ձեռքբերումների սկիզբ կլինի շատերի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց. «Կոդավորումը 21րդ դարի հմտություններից է, որը խթանանում է քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասնագիտական ոլորտում: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին և միտված է աշակերտներին զինելու համապատասխան հմտություններով հետագայում կրթական և աշխատանքային ուղին հարթելու համար»:

Ծրագի մեկնարկից առաջ նշված դպրոցների ՏՀՏ ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ և առաջիկա երեք ամիսների ընթացքում շուրջ 300 աշակերտի կծանոթացնեն սարքի գործածությանն ու կվարեն կոդավորման ներածական դասընթացներ:

Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: