241
Beeline. Գավառում ևս մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը

Beeline. Գավառում ևս մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը

Հայաստանում Beeline-ի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում հաջողությամբ մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը։

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում և այսուհետ նաև Գավառում։

Գավառի «Ստարտափ Ակումբ» են հաճախում բիզնես հմտությունները և ստարտափ գիտելիքները զարգացնել ցանկացող 13-17 տարեկան շուրջ 37 պատանիներ։ Ծրագիրը կազմված է երեք փուլից, որոնք կենտրոնանում են համապատասխանաբար անձնական զարգացման, դիզայն մտածողության  և բիզնես մոդելների ստեղծման վրա։ Պատանիները նաև ծանոթանում են ստարտափ էկոհամակարգի առանձնահատկություններին, ֆինանսական գրագիտության, բիզնես հաղորդակցման և ստեղծարարության հիմունքներին, խմբեր կազմում և մարզիչների աջակցությամբ զարգացնում իրենց ստարտափ գաղափարները:

«Գավառը առաջին համայնքներից էր, որտեղ մենք ծրագրել էինք Ստարտափ Ակումբ հիմնել, այն կնպաստի մարզաբնակ երիտասարդների ստարտափ էկոհամակարգում ակտիվ ներգրավվածությանը և կբարձրացնի նրանց սոցիալական իրազեկվածության մակարդակը։ Մենք աշխատանքներ կտանենք նաև Գավառի հարակից շրջանների դեռահասներին ծրագրում ներգրավելու ուղղությամբ, որովհետև այս համայնքների պատանիների շրջանում մեր ծրագրի հանդեպ հետաքրքրությունը համեմատաբար ավելի մեծ է» - նշեց ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք ստարտափների աջակցությանն ուղղությամբ հատուկ ռազմավարություն ենք վարում, և բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ոլորտում: Այս ծրագիրն այդ ռազմավարության կարևոր մաս է՝ այսպիսով մենք նախապատրաստում ենք մեր երիտասարդ սերնդի ներուժը՝ ապագայում բիզնես սկսելու և հաջողությունների հասնելու համար: Ուրախ եմ, որ  Գավառում էլ մեր երիտասարդները ժամանակակից բիզնես գիտելիքներ կստանան», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը հանդես է գալիս որպես նախաձեռնության ռազմավարական գործընկեր:

Կարճ հասցե: geek.am/u/5977.html
Beeline Startups Telecom Startups Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2956 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. աջակցություն՝ Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին: Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline-ի հատուկ սակագներ ռոումինգում

Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS