Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի. Հայաստանի օգտատերերի վրա համացանցի միջոցով և տեղային սպառնալիքների գրոհները  թուլացել են
18/12/2019 11:32

Կասպերսկի. Հայաստանի օգտատերերի վրա համացանցի միջոցով և տեղային սպառնալիքների գրոհները թուլացել են

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  Համացանցի միջոցով գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանի օգտատերերի ավելի քան 11,8%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է մոտ 10,3%, իսկ Ադրբեջանում՝ ավելի քան 12,7%։

Այդ ցուցանիշը բոլոր երեք երկրներում նվազել է, քանի որ 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում վեբ-գրոհների բախվել է օգտագերերի 15,4%-ը, Վրաստանում՝ 14,2%-ը, իսկ Ադրբեջանում՝ 16,6%-ը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին ամենից շատ համացանցից գրոհների բախվել են Թունիսի օգտատերերը՝ 23,3%։

Նվազել է նաև այն օգտատերերի բաժինը, որոնց գրոհել են տեղային սպառնալիքները. եթե 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում այն կազմել է 33,5%, ապա երրորդում՝ 29,5%, Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 26,6% և 22,5%, Ադրբեջանում՝ 39,2% և 34,7%։ Հուլիս-սեպտեմբերին ամենից շատ տեղային գրոհների բախվել են Աֆղանստանի օգտատերերը՝ 53,45%։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հակավիրուս, որն օգտատերերին պաշտպանում է վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից։

Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար հարկ է միշտ հակավիրուսով ստուգել հանովի կրիչները։ Անհրաժեշտ է նաև համակարգչում անջատել հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը, իսկ կորպորատիվ օգտատերերը պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն  միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։