236
Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտեց ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից  արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երևանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ուղղությամբ:

Նախագիծը հաջողությամբ ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ, և այժմ Երևանի շուրջ մեկ միլիոն բնակիչ կարող է օգտվել Beeline գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ: Ընդհանուր առմամբ, արդիականացման նախագծում ներգրավված է եղել Beeline-ի շուրջ 1000 աշխատակից, ովքեր կատարելագործել են բազմաթիվ սարքավորումներ և լրացուցիչ տեղադրել ավելի քան 500 կմ մալուխ: Beeline-ի Մոնիտորինգի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարությունը հայտարարեց նախագծի ավարտի մասին:

«Այժմ մենք գտնվում ենք Մոնիտորինգի կենտրոնում, որտեղից Beeline-ի մասնագետները վերահսկում են մեր ամբողջ ցանցի աշխատանքը: Կարելի է ասել, որ մենք գտնվում ենք մեր ցանցի սրտում, և այս բոլոր լարերը, անոթների նման հարյուր հազարավոր ընտանիքների տրամադրում են ֆիքսված կապ և ինտերնետ: Շատ հաճելի է գիտակցել, որ մեր ցանցն ամեն վայրկյան բազմաթիվ մարդկանց անխափան շփման հնարավորություն է ընձեռում: Կրկնակի հաճելի է, որ այժմ այս ցանցը դարձավ մի քանի անգամ ավելի հզոր», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել. ավելի քան 500 կիլոմետր մալուխ է տեղադրվել Երևանում, մինչդեռ Հայաստանը հյուսիսից հարավ մոտ 360 կմ է: Այժմ մեր ցանցը բավարարում է ժամանակակից բոլոր պահանջներին և պատրաստ է տրամադրել մեր հաճախորդներին նոր և համարձակ լուծումներ», - ասում է Հայաստանում Beeline տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:

Beeline-ն այս նախագծի ավարտին նվիրված ակցիա է անցկացնում. բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչև տարեվերջ կմիանան Combo փաթեթներից մեկին, անկախ սակագնային պլանից, կստանան ինտերնետ հասանելիություն մինչև 100 Մբ/վ արագությամբ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին, կամ այցելելով Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ։

 

Կարճ հասցե: geek.am/u/5960.html
Beeline Telecom Internet Telecom Internet Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2962 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա: Մասնավորապես, ներկայացված են հիմնական ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS