Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար
06/11/2019 19:07

Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար

Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։ Այժմ հաճախորդները՝ ձեռք բերելով իրենց դուր եկած սմարթֆոնը և բաժանորդագրվելով «Սմարթ» սակագնային փաթեթին, հնարավորություն կունենան ձեռք բերել 033 կոդով՝ այդ թվում «գեղեցիկ» հեռախոսահամար։

Գեղեցիկ՝ արծաթ, ոսկի, պլատին համարներ ընտրելու դեպքում համարի արժեքը կարելի է մարել տարաժամկետ վճարման պայմանով  սմարթֆոնի հետ միասին:

«Հաշվի առնելով մեր հաճախորդների կարծիքները և դիմումները, Beeline-ը կրկին հնարավորություն է տալիս գնել 033 կոդով հեռախոսահամարներ։ Իսկ գնումներն ավելի հաճելի դարձնելու համար, ստեղծել ենք մատչելի պայմաններ՝ անտոկոս ապառիկ սմարթֆոնների և գեղեցիկ հեռախոսահամարների համար», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։