240
41 թիմ կպայքարի Ucom-ի աջակցությամբ իրականացվող Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

41 թիմ կպայքարի Ucom-ի աջակցությամբ իրականացվող Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Այսօր՝ ժամը 15:00-ին, տեղի ունեցավ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթի պաշտոնական ասուլիսը, որի ընթացքում որպես բանախոս հանդես եկան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հայաստանում առաջին անգամ մրցույթը կայանալու է նոյեմբերի 9-ին՝ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում։ Այն անցկացվելու է «Խելացի քաղաք» խորագրի ներքո։ Միջոցառման նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

Մրցույթին իր մասնակցությունն է հաստատել 41 թիմ աշխարհի մի շարք երկրներից, այդ թվում՝ Եթովպիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից ու Մադագասկարից։

«Ucom-ը տարիներ շարունակ խրախուսում է ինժեներական մտքի զարգացումը՝ Հայաստանի մարզերում 40-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրումով, ինչպես նաև այդ լաբորատորիաների սաների համար տարատեսակ մրցույթների հովանավորությունն ստանձնելով։ Որպես ինժեներական կրթության ու ստեղծարար սերնդի ջատագովներ՝ մենք գիտակցում ենք, որ ի լրումն ներքին մրցույթների երեխաները պետք է նաև միջազգային մրցույթների մասնակցեն։ Ռոբոտեքս Արմենիան բավականին բարդ միջազգային մրցույթ է, որը մեծ պատրաստակամությամբ ենք հովանավորում», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց շարքում են Արման Պողոսյանը (Instigate ընկերություն), Հրանտ Խաչատրյանը (Symotec ընկերություն), Արամ Կերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Հրաչյա Մակարյանը («Փուլ» ընկերություն), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն) և Հայկ Զարգարյանը (Ucom

Միջազգային բարձր կարգի այս մրցույթի հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաև մեծ փորձ և ոգևորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող բազմաթիվ դպրոցականների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվով երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները։

«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։

Կարճ հասցե: geek.am/u/5958.html
Ucom Հայաստան Ucom Հեռահաղորդակցություն Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2915 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտեց ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից  արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երևանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել

Beeline ստարտափ ինկուբատորի թիմն արդեն սկսել է ակտիվ աշխատանքները 5-րդ շրջափուլի 5 ռեզիդենտ ստարտափների հետ: Ինտենսիվ դասընթացների, թեմատիկ հանդիպումների և անհատական աշխատանքների շնորհիվ ռեզիդենտ ստարտափներն ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS