240
Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են

Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են

Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2019-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։

Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցել են խմբի 10 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել է տաս  թիմ, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ` այդ թվում  Հայաստանում Beeline-ի հինգ աշխատակից։ Digithon–ի այս տարի հիմնական թեման էր՝ 5G ցանցի մարտահրավերները:

24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Հաղթողների ընտրությունն անցկացվել է երկու եղանակով. թիմերի համար քվեարկել է մասնագիտական հանձնաժողովը և մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները` ՎԵՈՆ խմբի ընկերություններից։ Արդյունքում ընտրվել է երեք լավագույն թիմ, որոնցից առաջին տեղ զբաղեցրած թիմում կա նաև Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչ։

«Beeline-ի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ 5G ցանցի ներդրումը պարզապես ժամանակի հարց է, և մենք այսօրվանից մտածում ենք ապագայում մեր հաճախորդների համար անհրաժեշտ՝ պարզ համարձակ և շահավետ լուծումների մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հաղթող ճանաչված Sonic Boom թիմը որպես մրցանակ կայցելի Սեուլ, Հարավային Կորեա: Այդ երկրում գործարկվել է աշխարհում առաջին 5G բջջային ցանցը և գործում են բազմաթիվ նորարար թվային ընկերություններ: Թիմը մշակել է BoomVR կոնցեպտը՝ հավելված, որը եզակի հնարավորություն է տալիս վիրտուալ իրականության միջոցով այցելել ձեր երազանքի ցանկացած համերգ կամ միջոցառում:

Նշենք, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած The Big Bang և 4G Killers խմբերը նույնպես կստանան մրցանակներ։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5957.html
Beeline Անդրեյ Պյատախին Digithon 2019 Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2915 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ

Beeline-ն ավարտեց ընկերության պատմության մեջ ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից  արդիականացումը: 2019 թվականի տաս ամիսների ընթացքում ընկերությունն աշխատել է Երևանում ինտերնետի արագությունը 50 անգամ բարձրացնելու ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել

Beeline ստարտափ ինկուբատորի թիմն արդեն սկսել է ակտիվ աշխատանքները 5-րդ շրջափուլի 5 ռեզիդենտ ստարտափների հետ: Ինտենսիվ դասընթացների, թեմատիկ հանդիպումների և անհատական աշխատանքների շնորհիվ ռեզիդենտ ստարտափներն ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS