Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom. մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը
13/09/2019 16:54

Ucom. մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը

Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ի համար հաստատված մարքեթինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ից և կավարտվի սեպտեմբերի 26-ին։ Նախավաճառքն իրականացվելու է բացառապես Ucom ընկերության ինտերնետ խանութում։

Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն կունենան առցանց ընտրել և նախապես վճարել նախընտրելի մոդելի ամբողջական արժեքը՝ հնարավորություն ունենալով սեպտեմբերի 27-ին առաջիններից մեկն անվճար առաքումով ստանալ սպասված սմարթֆոնը։ Անվճար առաքումը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Գնորդը կարող է նաև պարզապես նախագրանցվել, նշել առաքման հասցեն և վճարել նորագույն iPhone-ի արժեքն արդեն առաքման պահին։ Նշենք, որ առաջնահերթությունը տրվելու է սմարթֆոնի համար վճարում իրականացրած գնորդին, իսկ մյուս նախագրանցված անձինք կսպասարկվեն ըստ գրանցման հերթականության:

«Ի դեպ, հզորագույն առավելություններով օժտված նորագույն սմարթֆոնը վայելելու համար Ucom-ի Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև uԿանխավճարային ծառայությունների բաժանորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար, առանց որևէ պարտավորության։ 60 ԳԲ ինտերնետը տրամադրվում է սմարթֆոնը կանխիկ կամ ապառիկ ձեռք բերելու դեպքում», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք նաև, որ  Ucom ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա վաճառքի և սպասարկման կենտրոնը, որտեղ գնորդներին կաջակցեն ինտերնետ խանութում նախագրանցվելու գործում: